500 հազար դոլարի ավանդ՝ «Արդշինբանկ»-ում․ ինչ է հայտարարագրել Մհեր Գրիգորյանը

Լուրեր

05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անցած տարի վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր պարտատոմսերը, որոնք 511 հազար 700 դոլարով ձեռք էր բերել 2023-ին։ Միաժամանակ, նա 500 հազար դոլարի ավանդ է դրել «Արդշինբանկ»-ում։

Գրիգորյանը եկամուտ ստացել է 2 աղբյուրից՝ վարչապետի աշխատակազմից՝ 24․3 մլն դրամ աշխատավարձ, և «Արդշինբանկ»-ից՝ 24․2 հազար դոլար այլ եկամուտներ, 17․9 հազար դրամ ավանդի դիմաց տոկոս և ևս 125․7 հազար դրամ այլ եկամուտ։

Փոխվարչապետի բանկայի հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 7 մլն դրամ։ Տարվա ընթացքում նրա կանխիկ միջոցները պակասել են 20 մլն դրամով՝ տարեվերջին կազմելով 50 մլն դրամ։

Գրիգորյանի անշարժ գույքի կազմն ու քանակը չի փոփոխվել․ նա հայտարարագրել է Երևանի կենտրոնում 1 բնակարան և 2 ավտոտնակ, առանձնատուն և հողամաս Աշտարակում։ Չնայած 2 ավտոտնակների առկայությանը՝ Գրիգորյանն ավտոմեքենա չունի։ Այս բոլոր գույքերը համատեղ սեփականություն են։

Փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը, բացի համատեղ գույքերից, միանձնյա  առանձնատուն ունի Աջափնյակում (գնել է 2023-ին) և բնակարան Երևանի Կենտրոնում (նվիրատվություն է ստացել 2007-ին)։

Աննա Գրիգորյանը նույնպես բանկային ավանդ ունի «Արդշինբանկ»-ում․ այն տարվա ընթացքում պակասել է 100 հազար դոլարով՝ տարեվերջին կազմելով 500 հազար դոլար։

Փոխվարչապետի տիկնոջ բանկային հաշիվներին տարեվերջին եղել է 22․8 հազար դոլար, մոտ 14 մլն դրամ և 2․74 եվրո։  Աննա Գրիգորյանի տարեկան եկամուտը 2024-ին 7․2 մլն դրամ է եղել, որից 7․2 հազար դոլարն ավանդի դիմաց տոկոս է, 11․5 հազար դոլարը՝ այլ եկամուտ «Արդշինբանկ»-ից։ Նա 33․5 մլն դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման համար։

Գրիգորյանների դուստրը՝ Եվա Գրիգորյանը, որ Կենտրոնական բանկում հասարակայնության հետ կապերի ծառայության մասնագետ է, 2024-ին ստացել է 3․7 մլն դրամ աշխատավարձ։ Նա անշարժ գույք չունի, ունի միայն MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Գայանե Խաչատրյան