Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ԱՄՆ-ում․ Euronews

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին։ Մասնավորապես, Euronews-ը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատրաստվում են հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում հինգշաբթի և ուրբաթ օրերին կայանալիք խաղաղության գագաթնաժողովի շրջանակում, որը կարող է նպաստել երկու երկրների միջև երկար սպասված խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Նշվում է, որ գրեթե չորս տասնամյակ տևած դաժան հակամարտությունից հետո Բաքուն ու Երևանը կարող են վերջապես համաձայնվել տարածաշրջանում խաղաղությանը և, մասնավորապես, դա անել Մոսկվայից հեռու, քանի որ նախկին խորհրդային Հարավային Կովկասի երկու երկրներն էլ հեռանում են Ռուսաստանից և Կրեմլի ազդեցությունից։

«Սպիտակ տանն ԱՄՆ նախագահի հետ հանդիպում անցկացնելը Մոսկվային ուժեղ ազդանշան կուղարկեր երկու երկրների՝ միմյանց միջև լուծում գտնելու հանձնառության վերաբերյալ, բայց նաև նրանց արտաքին քաղաքականության ուշադրությունը կուղղորդեր դեպի Արևմուտք։ Դա նաև կամրապնդեր Թրամփի ավելի լայն ջանքերը՝ իրեն և ԱՄՆ-ին ներկայացնելու որպես գլոբալ հակամարտությունների լուծման գործում հիմնական դերակատար»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակը, անշուշտ, կցնցի Մոսկվային. Կրեմլին հրադադարի համաձայնության համար Թրամփի կողմից տրված վերջնաժամկետի օրը Ռուսաստանի նախկին երկու մտերիմ դաշնակիցներ կլինեն Վաշինգտոնում, հնարավոր է՝ ստորագրելով պատմական խաղաղության համաձայնագիրը։

Հրապարակման մեջ անդրադարձ է արվում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Միաժամանակ, նշվում է, որ Ուկրաինայում խրված լինելով՝ Մոսկվան աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում իր տասնամյակների հենարանում։

Մոսկվան փորձում է վերականգնել հարաբերությունները և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ՝ առաջարկելով «միջնորդություն» և սկսելով ապատեղեկատվական արշավներ Երևանի դեմ։ Ռուսաստանի ջանքերը՝ վերականգնելու հարաբերությունները Բաքվի հետ, լիովին խափանվել են դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել է 67 ուղևորներից 38-ը։

Ըստ Euronews-ի՝ միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի 8243 չվերթի ինքնաթիռը Ռուսաստանի Գրոզնիի օդային տարածքում կրակի տակ է հայտնվել ռուսական ՀՕՊ-ի կողմից։

Բացի այդ, ներկայացվում է նաև Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածության սրացումը Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունից հետո։

«Չնայած Ռուսաստանից հեռանալը Հայաստանի և Ադրբեջանի համար ճանապարհ է հարթել տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար, այն նաև տարածաշրջանում իշխանության որոշակի վակուում է ստեղծել, հատկապես՝ ամենակարևոր հարցերում, որտեղ Բաքուն ու Երևանը կարող են ավելի շատ ժամանակ և փոխզիջում պահանջել համաձայնության գալու համար, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ սա հնարավորություն է ընձեռում այլ երկրներին և առաջնորդներին ոչ միայն նպաստել դիվանագիտական ​​փոխզիջմանը, այլև տնտեսական շահույթ ստանալ»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի