Կուբանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել զորամասում ու նավթավերամշակման գործարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է վեց շրջաններում, բռնակցված Ղրիմում, Սև ու Ազովի ծովերում 72 անօդաչու թռչող խոցելու մասին, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում խոցվել է ինը անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Կուբանի Սլավյանսկում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ, կոտրվել են մասնավոր տան պատուհանները, իսկ օժանդակ շինությունը՝ ավերվել։

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ հրդեհ է բռնկվել 61661 զորամասում։ Բացի այդ, Astra-ի տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում հրդեհ է բռնկվել Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո։ Կոնդրատևն իր հաղորդագրության մեջ այդ մասին չի հիշատակում։

Կրասնոդարի երկրամասի ղեկավարի խոսքով՝ Կրասնոարմեյսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների անկումից հետո փոքր հրդեհներ են բռնկվել, որոնք արագորեն մարվել են։

Վոլգոգրադի մարզում էլ յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ Սուրովիկինո երկաթուղային կայարանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մաքսիմ Գորկի երկաթուղային կայարանի վրա։ Երկաթուղային տրանսպորտը գործում է բնականոն ռեժիմով։

Ռուսաստանի ՊՆ-ի տվյալներով՝ Ազովի ծովի ջրերի վրա խոցվել է 31 անօդաչու թռչող սարք, 11-ը՝ բռնակցված Ղրիմի, 10-ը՝ Ռոստովի մարզի, 8-ը՝ Սև ծովի, 4-ը՝ Բելգորոդի մարզի և մեկական՝ Կուրսկի և Օրյոլի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի