Ռուսաստանը հիմա ավելի հակված է հրադադարին. Զելենսկի

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացչ Սթիվ Ուիթկոֆի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը ցույց է տվել, որ այժմ ավելի հակված է Ուկրաինայի հետ հրադադարին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նա հիշեցրել է, որ Ուիթկոֆի Մոսկվա այցից հետո ինքը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցին մասնակցել են նաև եվրոպացի առաջնորդներ։

«Մենք քննարկել ենք այն, ինչ հնչել է Մոսկվայում։ Թվում է, թե Ռուսաստանն այժմ ավելի հակված է կրակը դադարեցնելուն։ Նրանց վրա ճնշումնաշխատում է։ Բայց գլխավորն այն է, որ նրանք մանրամասներում չխաբեն մեզ կամ Միացյալ Նահանգներին»,- ընդգծել է Զելենսկին։

Ըստ նրնա՝ Ուկրաինան առաջարկել է իր գործընկերներին մոտ ապագայում անցկացնել անվտանգության խորհրդականների հանդիպում՝ ընդհանուր դիրքորոշումը և ընդհանուր տեսակետը համաձայնեցնելու համար։

«Ուկրաինան անպայման կպաշտպանի իր անկախությունը, մեզ բոլորիս անհրաժեշտ է երկարատև և հուսալի խաղաղություն։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր սկսած պատերազմը»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանց միջև բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ Պուտին-Ուիթկոֆ հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։

Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, գրել է, որ չնայած բանակցությունների հաջողությանը՝ ԱՄՆ-ը ծրագրում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Դա կարող է տեղի ունենալ ուրբաթ՝ օգոստոսի 8-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի