Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ շուտով

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կարող է տեղի է ունենալ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը քննարկելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Լավ հնարավորություններ կան, որ այդ հանդիպումը շատ շուտով կայանա»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հնարավոր հանդիպման ճանապարհին պետք է հաղթահարել նշանակալի աշխատանք։

«Այսօր լավ օր էր, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Դեռ շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, և մենք հույս ունենք դա անել առաջիկա օրերին, ժամերին և, գուցե, շաբաթներին»,- Fox Business-ին ասել է Ռուբիոն։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կարող են անձնական հանդիպում անցկացնել արդեն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 11-ից սկսած։ Այս ոչ պաշտոնական հայտարարությունն էլ օգոստոսի 6-ին արել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա, սակայն, նշել է, որ երկու առաջնորդների հնարավոր հանդիպման վայրը դեռևս որոշված չէ, և հանդիպումն ինքնին դեռևս չի ներառվել պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկում։

Մեկնաբանելով Ուիթկոֆ-Պուտին հանդիպման արդյունքները՝ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառմամբ այն «շատ արդյունավետ» է անվանել՝ նշելով, որ «հսկայական առաջընթաց է գրանցվել [Ուկրաինայում հրադադարի հնարավորության շուրջ բանակցություններում]»։

NYT-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի ծրագրերին ծանոթ երկու աղբյուրների, հայտնել է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ։ Դրանից հետո Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ։ Այս բանակցություններին եվրոպացի առաջնորդներ չեն լինի։

Թրամփն այս ծրագրերի մասին հայտարարել է օգոստոսի 6-ին եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Մասնակիցների թվում են եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և Վլադիմիր Զելենսկին։

Ավելի ուշ CNN-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հաղորդել է, որ չնայած Թրամփի հայտարարությանը՝ դժվար կլինի հանդիպում կազմակերպել այդքան կարճ ժամանակում՝ բանակցությունների թեմայի և լոգիստիկ դժվարությունների պատճառով։

«Ռուսները ցանկություն են հայտնել հանդիպել նախագահ Թրամփի հետ, և նախագահը բաց է և՛ նախագահ Պուտինի, և՛ նախագահ Զելենսկիի հետ հանդիպումների համար։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս դաժան պատերազմն ավարտվի»,- CNN-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի խոսքերը։

Միևնույն ժամանակ, գերմանական dpa լրատվական գործակալությունը նույնպես հաստատել է Թրամփի և Պուտինի միջև մոտ ապագայում նախատեսված հանդիպման մասին տեղեկությունը։ Այն ընդգծում է, որ այս տեղեկատվությունը ստացել է գերմանական կառավարական շրջանակի աղբյուրներից այն բանից հետո, երբ Թրամփը զանգահարել է եվրոպական կառավարությունների ղեկավարներին՝ նրանց պատմելու Ուիթկոֆի և Պուտինի հանդիպման արդյունքների մասին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մոտ ապագայում հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում էր։ Նա հանդիպում է անցկացրել Պուտինի հետ, որը տևել էր գրեթե երեք ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի