Դատավո՞րն է մեղավոր Մուրադյանի ապօրինի անազատության համար. ԲԴԽ-ն՝ Factor TV-ի հրապարակման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Ընդամենը մեկ նիստով Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկվելու մասին միջնորդությունը։ Քննության համար հիմք էր դարձել «Արմավիր» ՔԿՀ-ի արդեն նախկին կալանավոր Հարության Մուրադյանի մասին Factor TV-ի հրապարակումը։ Դեռևս հունվարին ահազանգել էինք, որ Մուրադյանի պատժի կրման մասին հաստատականն ուշ է ուղարկվել հիմնարկ, ինչի հետևանքով նա շարունակում է անազատության մեջ մնալ ապօրինի։

Մուրադյանը պնդում էր, որ սխալ հաշվակցման մեղավորը դատավոր Վարդան Գրիգորյանը և նրա աշխատակազմն են։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հենց այդ հարցն էր քննարկում. Արդարադատության նախարարությունն է դիմել կառույցին՝ խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։

Ըստ նախարարի խորհրդականի՝ կարգապահական վարույթի արդյունքում պարզվել և հիմնավորվել է՝ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։

Ներսես Զեյնալյանի հիշատակած 3 օրը վերաբերում է ապրիլի 9-ին կայացված դատավճռին, որից միայն օրեր անց՝ ապրիլի 11-ին է Մուրադյանն ազատ արձակվել։ Factor TV-ի մի քանի անդրադարձից հետո է գերատեսչությունն արագորեն լծվել թույլ տրված ապօրինությունը շտկելուն։ Այսօրվա նիստում դատավոր Գրիգորյանը փորձեց հստակեցնել՝ ամսի 9-ից 11-ն արդյո՞ք 3 օր է լինում։

Ոչ թե կեսօրին, այլ ապրիլի 11-ի երեկոյան 20:00-ից հետո է Մուրադյանն ազատ արձակվել։ Արդեն իր ելույթում դատավորը կրկին անդրադարձավ հարցին, սակայն նաև նշեց՝ Մուրադյանի՝ ապօրինի կալանքի տակ գտնվելու հարցում ինքը որևէ մեղավորություն չունի։

Դատավորը պնդում է, որ ոստիկանություն ուղարկված գրությամբ խնդրել էր տեղյակ պահել դատավճռի կատարման մասին, սակայն այդ մասով որևէ տեղեկություն չի ներառվել գերատեսչության պատասխանի մեջ։

Սխալ թույլ տալու մասով սլաքներ ուղղվեցին նաև Քրեակատարողական հիմնարկի և դրա նախկին պետի ուղղությամբ, սակայն արդարադատության նախարարի խորհրդականը նկատեց՝ պետք է ծառայողական քննություն տարվեր։ Ի վերջո, խնդիր կա և եղել է, իսկ ո՞վ է մեղավոր. հարց է բարձրացնում Բարձրագույն դատական խորհրդի անդամը։ 

Դատավոր Վարդան Գրիգորյա՞նն է մեղավոր, որ Մուրադյանն ապօրինի գտնվել է անազատության մեջ. պարզ կդառնա օգոստոսի վերջին։ Եթե ԲԴԽ-ն մերժի Արդարադատության նախարարության միջնորդությունը, կստացվի, որ պետությունը 36-ամյա տղամարդու գործով այլ մեղավորներ պետք է փնտրի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան