«Առանց որևէ ժամկետ տալու միանգամից ասացին, որ սեղմ ժամկետներում դուրս գանք տարածքից»․ 31-ամյակը նշող «Առավոտ»-ում ստիպված են հավաքել իրերը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առավոտ» օրաթերթը, որն այսօր նշում է հիմնադրման 31-ամյակը, կանգնած է փաստի առաջ, իրերն է հավաքում, որ հեռանա Մամուլի շենքից։ Պետգույքի կառավարման կոմիտեն  մի քանի օր ժամանակ է տվել  տարածքն ազատելու համար, իսկ հիմնավորումն այն է, որ պայմանագրի ժամկետը լրացել է։

Թեմայի շուրջ Factor TV-ն զրուցել է «Aravot.am» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։

-Տիկի՛ն Իսրայելյան, 1994 թվականից՝ ավելի քան երեք տասնամյակ Մամուլի շենքում տեղակայված «Առավոտի» խմբագրակազմը, փաստացի,  նոր տարածքի փնտրտուքի մեջ է։ Շենքը պատկանում է Պետգույքի կառավարման կոմիտեին, որից էլ օրեր առաջ ստացել եք  նամակը։ Դուք, որքանով տեղյակ ենք, պայմանագիր չունեք այս տարվա համար, հետևաբար իրենք հիմք ունեն ձեզ դուրս հանելու, բայց դուք չեք հրաժարվել պայմանագիր կնքելուց։ Պետգույքի կոմիտեից «Առավոտին» առաջարկ արվե՞լ է  դուրս գալ տարածքից, հետո մասնակցել մրցույթի և, հնարավորության դեպքում, նորից այդ տարածքը ձեռք բերել, բայց արդեն վճարովի հիմունքներով՝ ոչ անհատույց։

-Ես հրապարակել եմ այն պատասխանը, որը ստացել  է մեր տնօրենը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանից։ Այնտեղ ոչ մի խոսք չկա այն մասին, որ առաջարկվել է մրցույթ։ Իրենք բանավոր են ասել լրատվամիջոցներից մեկին, թե, իբր, մեզ առաջարկվել է այլ տարածքի վարձակալության համար հայտ ներկայացնել կամ մասնակցել վարձակալության աճուրդի։ Իրենք ընդամենը ասել են, որ պայմանագիրը դադարեցվել է, որ պետք է  սեղմ ժամկետներում ազատել տարածքը, և վերջ։ Մենք մեր նամակն էլ ենք հրապարակել, նույնիսկ խնդրել ենք ժամկետ՝ այլ տարածք գտնելու, դուրս գալու համար, նաև ասել ենք՝ եթե Պետգույքի կառավարման կոմիտեի տրամադրության ներքո կան այլ տարածքներ, որ կարող էին «Առավոտ»-ին տրամադրել, պատրաստ էինք վարձակալել։ Մենք մտադիր չէինք աղմուկ բարձրացնել մինչև այն պահը, երբ լրատվամիջոցներից մեկը պարզել էր, որ «Առավոտ»-ին, այսպես ասած, Մամուլի շենքից դուրս են հանում։ Դեռ 2019-ին նույն Պետգույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել, թե Մամուլի շենքը նոր տեսք է ունենալու։ Բայց մենք տեսնում ենք, որ, ինչպես հաճախ է պատահում մեր իրականությունում,  լավ մտադրությունները կյանքի չեն կոչվում, մինչդեռ հոռետեսական կանխատեսումներն իրականանում են։

-Այսինքն՝ ձեզ ժամանակ  չե՞ն չտվել տեղափոխման համար։

-Ո՛չ, հրապարակումներից հետո, երբ ամեն բան հայտնի դարձավ, նույնիսկ ավելի սաստկացրին պահանջը, որ հնարավորինս արագ լքենք տարածքը։ 2025-ի հունիսին մեզ առանց որևէ ժամկետ տալու միանգամից ասացին, որ սեղմ ժամկետներում դուրս գանք տարածքից։ Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր՝ ո՞նց, պարզվում է՝ պետությունը տասնամյակներ շարունակ հարկատուներիս հաշվին անվճար, արտոնյալ պայմաններով տարածք է տրամադրել մասնավոր թերթին․․․Գիտե՞ք՝այդպես կարող է խոսել մեկը, ով երբեք Մամուլի շենք ոտք չի դրել։ Ինքը՝ պետությունը, գրեթե զրոյական դերակատարում է ունեցել տարածքը բարեկարգելու հարցում։ Դա կիսահետխորհրդային վիճակի մի շենք է, որը հազիվհազ պահպանվել է։ Տարիների ընթացքում նախորդ իշխանություններից մեկը մի վերելակն է փոխել, մյուսը՝ այլ։ Եվ եթե որևէ մեկը կարող է ենթադրել, թե այդ շենքում արտոնյալ պայմաններ էին, ապա՝ բարի՛ գալուստ, հիմա մենք դուրս ենք գալիս, թող իրենք գնան ու փորձեն այդ պայմաններում ապրել ու չամաչել ջրի, բազմաթիվ կոմունիկացիաների  բացակայությունից։ Ինչևէ, չկա չարիք՝ առանց բարիքի։ Իրենց քայլը դրդեց, որ մենք այդ պայմաններից դուրս գանք։

-Խորհրդային իշխանությունը Մամուլի շենքը հենց խմբագրությունների համար էր կառուցել։ Եվ, տարբեր իշխանություններ, որքան էլ բարդ հարաբերություններ ունենային ԶԼՄ-ների հետ, միևնույն է՝ Մամուլի շենքի տարածքները թողնում էին խմբագրություններին: Ըստ ձեզ՝ ինչու՞ այս իշխանությունը, այնուամենայնիվ, չհետևեց նախորդների օրինակին։

-Շենքը, այո՛, խորհրդային տարիներից հենց մամուլին է ծառայել, նախորդ տարիների ընթացքում այդտեղ եղել են բացառապես խմբագրություններ։ Հիմա որոշեցին, որ այդպես չի լինելու։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ ողբերգություն չէ, երանի իրենց արած ամենավատ քայլը սա լիներ։ Շատ աղոտ հիշում եմ, որ երբ պարոն Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն էր, ինչ-որ առիթով դժգոհություն էր արտահայտել առ այն, որ Մամուլի շենքում ինչ-որ խմբագրություններ կարող են լինել, իսկ ինքը ստիպված է տարածք վարձակալել։ Գուցե այն ժամանակների բարդույթը ինչ-որ տեղ դեր խաղացել է։

-Դուք սա ինչպե՞ս եք որակում՝ իշխանության կողմից մամուլի դեմ ուղղված քա՞յլ, գուցե՝ կոնկրետ ձեր դե՞մ քայլ,  սա որևէ կերպ կապու՞մ եք ձեր խմբագրական քաղաքականության հետ։

– Քավ լիցի, ես չէի ուզենա, որ այլ որևէ  լրատվամիջոցի հանեին շենքից, բայց որ գործող լրատվամիջոցի հետ է առաջինը այս  բանն արվում, դո՛ւք եզրակացություններ արեք։ Չեմ ուզում քաղաքական գնահատականներ հնչեցնել, բայց շենքի այլ հարկաբաժիններում էլ լրատվամիջոցներ կան, որոնք արդեն վաղուց իրենց գործունեությունը դադարեցրել են։

-Ո՞րն է լինելու ձեր հաջորդ  քայլը, ի՞նչ եք պատրաստվում անել։

-Պետք է հնարավորինս շուտ նոր տարածք գտնենք, մեր 30 տարվա գույքը տեղափոխենք: Հիմա իրերը հավաքելու փուլում ենք։ Մեր գործընկերների փորձը, որոնք նույնպես առիթ են ունեցել Պետգույքի կառավարման կոմիտեի տրամադրության տակ գտնվող տարածքներում լինելու, լավատեսություն չի ներշնչում։ Չենք կարծում՝ կոմպրոմիս լինի։ Մեզ մնում է հնարավորինս շուտ այստեղից դուրս գալ, իրե՛նց լինի իրենց տարածքը։ Հույս հայտնենք, որ ինչպես մնացած ամեն ինչն են չակերտավոր լավ կառավարում, այնպես էլ Մամուլի շենքի տարածքը կտնօրինեն «փայլուն» ձևով։

Աննա Բաբաջանյան