Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ): Առանձին վարժություններում մեդալներ են նվաճել նաև Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը և Ալեն Զուրաբյանը:

84 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի ոսկե մեդալը նվաճել է 338 կգ (148+190 կգ) արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժության արդյունքում հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել: Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է նաև սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:

+94 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 346 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 150, 156 և 160 կգ կշռող ծանրաձողերը: Վերջին մոտեցմամբ նա նաև Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ է սահմանել և այս վարժությունում դարձել ոսկե մեդալակիր: Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 ու 186 կգ ծանրաձողերը: Այս վարժությունում Հովհաննիսյանը երկրորդն էր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ հաջորդաբար բարձրացնելով 105, 110 և 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Առաքելյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 130 ու 133 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 246 կգ արդյունքով նա զբացեցրել է 4-րդ հորիզոնականը:

79 կգ քաշային Կարապետ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում՝ գլխավերևում պահելով 161 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկամարտի ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 286 կգ (125+161 կգ) արդյունքով։

88 կգ քաշային Ալենը Զուրաբյանը պոկում վարժությունում ցույց է տվել 125 կգ արդյունք: Հրում վարժությունում Զուրաբյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 160, 165 և 170 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտի 295 կգ արդյունքով՝ հայ ծանրորդը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Աղջիկների պայքարում Հայաստանի միակ մեդալն ապահովել է Նատալյա Սարգսյանը՝ 63 կգ քաշայինների պայքարում դառնալով բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Սարգսյանը բարձրացրել է 77 և 81 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 97 կգ կշռող ծանրաձողը: ԵԱ-ի բրոնզե մեդալին նա արժանացել է երկամարտի 178 կգ արդյունքով: