ՌԴ-ում քրեական հետապնդման լուրերի ֆոնին՝ Ալիևի նախկին խնամի, միլիարդատեր Աղալարովը Բաքու է ժամանել

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովը Բաքվում է։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա որդին՝ երգիչ ու գործարար Էմին Աղալարովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ՌԴ-ում հակաադրբեջանական արշավի մեկնարկից և ադրբեջանական սփյուռքի առաջնորդների ձերբակալություններից հետո մի շարք ռուսական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Արազ Աղալարովը նույնպես լքել է Ռուսաստանը՝ քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով։

Ենթադրվում է, որ նրա՝ Ադրբեջան ժամանումը կարող է կապված լինել Մոսկվայում տիրող անորոշ իրավիճակի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ում դատական կատարողական վարույթ են սկսել Արազ Աղալարովի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Հավելենք, որ Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամին է։ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։ Նրանք ունեն երկու որդի և մեկ որդեգրված դուստր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի