Ադրբեջանցի բռնցքամարտիկի մարզիչը հարձակվել է հյուսիսմակեդոնացի մրցավարի վրա

Լուրեր

28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
Բոլորը

Սերբական Զլատիբորում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան  առաջնությունում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Հյուսիսային Մակեդոնիայից մրցավար Ստեֆան Ցուբալևսկին ֆիզիկական հարձակման է ենթարկվել ադրբեջանցի բռնցքամարտիկի մարզչի կողմից։

75 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչ մենամարտի ժամանակ, որը տեղի է ունեցել Ադրբեջանից Յուսիֆ Աղակիշիևի և Սերբիայից Վիկտոր Մայստորովիչի միջև, ադրբեջանցի բռնցքամարտիկի մարզիչը մտել է ռինգ, բռնել մրցավարի պարանոցից և սկսել խեղդել նրան։ Թիմի անդամները անմիջապես վազել են ռինգ և դժվարությամբ բաժանել մարզչին և մրցավարին։

Միջադեպը տեղի  է ունեցել այն բանից հետո, երբ Ցուբալևսկին հրապարակավ զգուշացրել է ադրբեջանցի մարզիկին կրկնակի խախտման համար: Մարզչին դա դուր չի եկել: Միջադեպից հետո մենամարտը դադարեցվել է, ադրբեջանցի բռնցքամարտիկը և նրա մարզիչը որակազրկվել են։ Ոսկե մեդալը բաժին է հասել սերբ մարզիկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի