Ադրբեջանական ևս երեք լցանավ է հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական նավթի առևտրի համար

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ադրբեջանական ևս երեք լցանավ մեղադրվում է ռուսական պատժամիջոցների տակ գտնվող նավթի առևտրի մեջ։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Եվրամիության կողմից հրապարակված պատժամիջոցների ենթարկված նավերի վերջին ցանկում ներառված է երրորդ երկրների 105 նավթատար նավ։

ԵՄ-ն դրանք համարում է Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մաս, որի միջոցով Մոսկվան շարունակում է իր նավթը վաճառել Եվրոպային։ Ցանկում կա երեք ադրբեջանական լցանավ՝ «Շուշի», «Ղարաբաղ» և «Նիզամի Գյանջևի»։

Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ երկրներն ընդունել էին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։

Այս տարվա մայիսին ադրբեջանական «Զանգեզուր» լցանավն էր հայտնվել բրիտանական պատժամիջոցների ցանկում։ Իսկ  Եվրամիությունն անցյալ տարվա նոյեմբերին ընդունած բանաձևում Ադրբեջանին մեղադրել էր ռուսական գազը Եվրոպա վերարտահանելու համար։

Ի դեպ, Բրիտանիայից հետո ԵՄ-ն էր Ադրբեջանի՝ ռուսական նավթ տեղափոխող «Զանգեզուր» լցանավը ներառել պատժամիջոցների ցուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի