Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Առուշանյանն ընդդեմ ՆԳՆ Ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է  ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր  վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել  վարորդական վկայականը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի վարորդական վկայականի հետ կապված խնդիրը հանրության և Ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2025-ի մարտի 13-ին։ Այդ օրը պարեկները կագնեցրել էին Առուշանյանին «000 OO 00» համարանիշներով թանկարժեք մեքենան վարելիս․ նա սթափության փորձաքննության էր ենթարկվել ու պարզվել էր, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Մեքենան տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։

Դրանից օրեր անց Առուշանյանի վարորդական վկայականն ուժը կորցրած է ճանաչվել։ Ինչպես պարզել է «Լուրեր»-ը, քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Առուշայանը մեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ զորակոչային տարիքում առողջական խնդիրների հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից: 

Արաքս Մամուլյան