Սրբուհի Գալյանը՝ ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը։ Կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրը կանդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, այդ ընթացքում, իհարկե, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,- անդրադառնալով ՀԷՑ–ի մասով միջազգային արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշմանը՝ նշեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը որոշ մանրամասներ ներկայացրեց ընթացակարգից, նշելով՝ միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված են.

«Այսինքն, մենք ունենք ստանձնած պարտավորություն, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել դրանցով և կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։ ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում»։

Նախարարը շեշտում է՝ դատարանի այս որոշման մեջ հղում է կատարված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է որոշման կամ վճռի դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու.

«Այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Պարզ ասեմ՝ կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը, հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե, ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն՝ նաև միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Մանրամասները՝ տեսանյութում։