«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը Նախիջևանի այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո սկսված նոր շրջանում «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը լինի միացնող կամուրջ, որը կապահովի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում՝ ծառայելով Միջին միջանցքի ամրապնդմանը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ սա իր առաջին այցն է Նախիջևան և հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար։

«Նախիջևանը մեզ համար հատուկ նշանակություն ունեցող հող է։ Այն մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդավայրն է։ Միևնույն ժամանակ, դա միակ շրջանն է, որը մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն անվանել է դարպաս դեպի  Թուրքիա, միակ վայրը, որտեղ Թուրքիան ցամաքային սահման ունի Ադրբեջանի հետ։ Հենց այդ պատճառով այն պատմության մեջ է մտել որպես «Հույսի կամրջի» բացման վայր»,- հայտարարել է Աքգյունը՝ հավելելով, թե «Թուրքիան և Նախիջևանը միշտ էլ ունեցել են սերտ բարեկամական և եղբայրական հարաբերություններ։ Ցամաքային սահմանի առկայությունն էլ ավելի է ամրապնդում այդ կապերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի