Իսրայելական պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան․ Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն Բաքվում․ ԶԼՄ-ներ

Լուրեր

31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Բաքվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը։

Աղբյուրների համաձայն՝ սիրիական կողմի հետ համաձայնագրերը վերջնականացնելու համար սպասվում է իսրայելական պատվիրակության այցը Ադրբեջան։ Կքննարկվի նաև Սուեյդայի շուրջ վեճը։

«Ալ Արաբիա»-ն էլ  հաղորդել է, որ Իսրայելի և Սիրիայի միջև կապի ուղիները վերաբացվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ: Հաղորդվում է, որ  Թուրքիան և Սիրիան բանակցություններ են վարում քրդական, դրուզական և ալավիական փոքրամասնությունների կարգավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային փոխըմբռնման շուրջ, որը ներառում է Իսրայելի դերը:

Միևնույն ժամանակ, Իսրայելը պարտավորություն չի ստանձնել՝ դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները և պնդում է 1974 թվականին հաստատված հրադադարի գծի երկայնքով լայն ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման հարցում՝ շուրջ 80 կիլոմետր երկարությամբ և կես կիլոմետրից մինչև 10 կիլոմետր խորությամբ։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հուլիսի 12-ին։ Ըստ տեղեկությունների՝ բանակցություններ են տեղի ունեցել Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շիբանիի միջև։

Հանդիպումն անցկացվել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ Բաքու կատարած այցի շրջանակում, ինչը նշանակալի իրադարձություն էր՝ հաշվի առնելով, որ Սիրիան և Իսրայելը վերջին երկու տասնամյակների ընթացքում թշնամական հարաբերությունների մեջ են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի