Հակոբ Արշակյանը ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։

Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի գործունեության ընթացքում կատարված աշխատանքները՝ դրանցում առանձնացնելով հատկապես ճանապարհաշինական, ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հակոբ Արշակյանն ընդգծել է ճանապարհաշինական ծրագրերում բարձր որակ ապահովելու և նախանշված ժամկետները պահպանելու կարևորությունը։
Անդրադարձ է եղել նաև հեռանկարային ծրագրերին, մասնավորապես, տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին։