Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 18-ից 21-ը

Լուրեր

27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
27.02.2026 | 11:26
Արտակ Ադամյան. Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 11:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:52
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է
27.02.2026 | 10:35
Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:27
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
27.02.2026 | 10:19
Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո
27.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ
27.02.2026 | 09:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.02.2026 | 09:32
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վերջին երեք օրերի ընթացքում բացահայտվել են 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

«Մասնավորապես՝
45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության,
23 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
9 դեպք՝ խուլիգանության,
6 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
5 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
3 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու,
2-ական դեպք՝ կողոպուտի, հարկերը չվճարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, ահաբեկչության, կաշառակերության, թմրանյութի իրացման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, ջրային կենդանիներ որսալու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթղթի կեղծիքի, հողամասերի ինքնակամ զավթման դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,  1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, խարդախության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու:
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է,  79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- գրված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։