Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Դեսպան Միլսն առանց շփոթմունքի խոսում էր ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին:

Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ամերիկյան հարաբերություններն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերը:

«Մենք ուշադրություն դարձրեցինք Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան պարոն Միլսի ուղերձին: ԱՄՆ դեսպանը հաղորդեց, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված սատարել են հայ հանրության որոշակի խմբերին և կառավարության որոշակի ներկայացուցիչներին: Ընդ որում՝ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին նա խոսում էր առանց որևէ շփոթմունքի: Քանի որ, իբր, այդ ամենն արդարացված էր և անհրաժեշտ էր բարի նպատակի իրականացման համար՝ Հայաստանը դարձնել ավելի արդար և թափանցիկ հանրություն»,- ասել է Զախարովան:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեսպան Միլսը հրաժեշտի ուղերձում Հայաստանի քաղաքացիական հասարակությամը մաղթել է հետևել կառավարության գործունեությանը, իսկ ԱՄՆ լրացուցիչ ֆինանսական միջոցների մեծ մասը կուղղվի Հայաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելուն: