«Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը։

Հանդիսավոր երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը, ով բարձր գնահատեց դպրոցի՝ շուրջ չորս տասնամյակ շարունակվող գործունեությունը հայ սերնդի հայեցի կրթության, ազգային արժեքների ամրապնդման ու ազգապահպանության գործում։

Հոբելյանի կապակցությամբ շնորհավորական նամակներ էին հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ներկաներին իր օրհնությունը հղեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազան Մանուկյանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան կիրակնօրյա վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամյանը, վարժարանի նախկին տնօրեն Անահիտ Ղազարյանցը։ Երեկոյի ընթացքում ասմունքեց դերասանուհի Ժենյա Ներսիսյանը, պարային ներկայացմամբ հանդես եկավ Ախթամար պարային համույթը։

Հոկտեմբերի 14-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Թարգմանչաց տոնին նվիրված պատարագից հետո տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման արարողություն։ ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից կիրակնօրյա վարժարանի տնօրենին և մի շարք ուսուցիչների հայրենանվեր գործունեության համար հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը: