Չի կարելի ամեն չնչին պատճառով մարդուն «շիզոֆրենիկ» անվանել. ապաքաղաքական զրույց Անի Հովհաննիսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Պավլ-Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ հոգեբուժության վերաբերյալ կան որոշակի կարծրատիպեր, որոնք գալիս են գրականությունից և կինոարվեստից: Մասնավորապես, նման պատկերացումներից է այն, որ հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց դեղորայք են նշանակում՝ բացառապես նրանց «հանգստացնելու» և հնարավոր ագրեսիվ վարքը կանխելու համար: Իրականում բուժումն ուղղված է շատ ավելի բազմազան ու խորը խնդիրների լուծմանը:

Երկրորդ նախապաշարումը, որը ձևավորվել է մշակույթի ազդեցության տակ, այն է,  հոգեբուժանական կլինիկաներում անձնակազմը «տոտալիտար ռեժիմ» է հաստատում և զբաղված է միայն «պատիժներ» սահմաներով: Վերջապես, թյուր կարծիք կա, որ բուժառուների մեծ մասը չի հասկանում, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում ու վստահ է, որ իր դեմ ինչ-որ մարդիկ դավեր են նյութում:

Հաղորդման հյուրը նաև հիշեցնում է, որ մարդուն իր կամքին հակառակ հոգեբուժարան ուղարկելու դեպքերը սահմանված են օրենքով ու բավականին բարդ ընթացակարգ են ենթադրում:

Անի Հովհաննիսյանն անդրադառնում է նաև այն խնդրին, որ լրատվամիջոցներում և սոցցանցերում մարդիկ իրար հաճախ են անվանում «հոգեկան հիվանդ», «պարանոյիկ», «շիզոֆրենիկ»: Հոգեբույժի կարծիքով՝ դա անընդունելի է նախ՝ որպես վիրավորանք: Երկրորդ՝ նման պիտակները որոշ չափով արժեզրկում են հոգեբուժությունը և ախտորոշումը դարձնում են խարան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան