Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն ՀՀ-ի և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյանը՝ պաշտոնից ազատվելուց հետո

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է կատարել՝ նշելով, որ առջևում կարևորագույն առաքելություն ունեն։

«Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։

Շնորհակալ եմ Վարչապետին՝ նման բարձր վստահության եւ ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր Պետությանն ու Պետականության կայացմանը։

Շնորհակալ եմ նաեւ ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության եւ լիարժեք փոխգործակցության համար։

Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս եւ գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական եւ հանրային շահը։

Առջեւում կարեւորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է գրառման մեջ։

Արդեն հայտնել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե նա նշանակվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում պետական կառավարիչ։ Փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել Պետրոսյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։