Թուրքիայի ընդդիմության առաջնորդի դեմ նոր հետաքննություն է սկսվել դատախազի դեմ արված մեկնաբանությունների պատճառով

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի դատախազությունը նոր հետաքննություն է սկսել երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի նկատմամբ՝ իր կուսակցության դեմ շարունակվող հետապնդումներին ներգրավված դատախազի մասին նրա արած արտահայտությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է պետական TRT Haber հեռուստաալիքը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Օզելը մեղադրվում է «հանրային պաշտոնյային հրապարակավ վիրավորելու» և «սպառնալիքներ հնչեցնելու» մեջ՝ CHP-ի կողմից ղեկավարվող Ստամբուլի քաղաքապետարանի դեմ գործողությունների գործով դատախազ Ջահիտ Ջիհադ Սարըին քննադատելուց հետո: Օզելը մեկնաբանություններն արել է չորեքշաբթի Սիլիվրիում կայացած մամուլի ասուլիսում՝ CHP-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ քաղաքական դրդապատճառներով գործով դատապարտվելուց հետո:

Իմամօղլուն, որը ներկայում բանտարկված է կոռուպցիայի մեղադրանքով, չորեքշաբթի դատապարտվել էր Գյուրլեքին վիրավորելու և սպառնալու համար, որը ղեկավարում է իր և իր կուսակցության դեմ ուղղված դատական հետապնդումը։ Նա դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման՝ պետական պաշտոնյային վիրավորելու և երկու սպառնալիք հնչեցնելու համար, և եթե նրա դատավճիռը ուժի մեջ մնա, նրան սպառնում է քաղաքական գործունեություն ծավալելու արգելք։

Իր հայտարարության մեջ Օզելը Սարըին մեղադրել է ընթացիկ հետաքննությունների շրջանակում կալանավորված CHP պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին վախեցնելու և սպառնալու մեջ, և պնդել, որ նա ճնշում է գործադրել նրանց վրա՝ կեղծ ցուցմունքներ ստանալու համար։ Այնուհետև նա դատապարտել է CHP բանտարկված մյուս քաղաքական գործիչներին պատկանող մասնավոր բիզնեսների զավթումը և մեղադրել դատախազին անպատժելիության և դաժանության մեջ։

«Ինչո՞ւ եք հետապնդում 60-ամյա ընկերությունները, որոնք ստեղծվել են աշխատասեր ընտանիքների կողմից»,- հարցրել է Օզելը՝ կոչ անելով պատասխանատվության և դատապարտելով ենթադրյալ անարդարությունը։

Մարտին թուրքական դատարանը հրամայել էր բռնագրավել Իմամօղլուի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը, այն բանից հետո, երբ քաղաքապետը ձերբակալվել էր մարտի 19-ին։

Դատախազությունը հայտարարել է, որ առանձին հետաքննություն է սկսել Սարըին ուղղված սոցիալական ցանցերում Օզելի հայտարարություններից հետո արված գրառումների վերաբերյալ։

CHP-ն մոտ մեկ տարի է, ինչ ենթարկվում է խիստ հետապնդման, որի արդյունքում մինչ օրս ձերբակալվել են 17 քաղաքապետեր և տասնյակ կուսակցական պաշտոնյաներ։ Իմամօղլուի ձերբակալությունից հետո CHP-ի և նրա մունիցիպալիտետների վրա ճնշումը մեծացել է։

Քննադատները նշում են, որ լայնածավալ հետաքննությունները նպատակ ունեն թուլացնել ընդդիմությունը և ամրապնդել իշխանությունը հնարավոր արտահերթ ընտրություններից առաջ, ինչպես նաև կանխել Իմամօղլուի նախագահի պաշտոնում առաջադրվելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Օզելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան։

Բացի այդ`հայտնի էր դարձել, որ Անկարայի գլխավոր դատախազը նոր հետաքննություն է սկսել ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ՝ «նախագահին վիրավորելու» և այլ հանցագործությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի