ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քաղաքականություն
17.07.2025 | 19:46
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: