Դատարկ քաղաքական վերջնագիր․ Վրաստանի վարչապետն արձագանքել է ԵՄ-ի նամակին

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային, մեզ անհրաժեշտ են փաստարկներ յուրաքանչյուր հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Բրյուսելից ուղարկված նամակը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Նա նշել է, որ ընտանեկան արժեքներին, անչափահասների պաշտպանությանը և թափանցիկությանը վերաբերող օրենքները չափազանց կարևոր են Վրաստանի համար։

«Մենք շատ հստակ պատասխան ունենք Բրյուսելի կողմից ուղարկված յուրաքանչյուր կետի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է բանտարկյալներին, մենք ունենք հստակ պատասխան՝ նրանցից յուրաքանչյուրը կատարել է կոնկրետ հանցագործություն։ Թող ըստ էության խոսակցություն սկսեն։ Թող ներկայացնեն իրավական փաստարկներ, եթե այդ գործերի վերաբերյալ իրավական հարցեր ունեն։ Իհարկե, նման հարցեր չկան։ Հետևաբար, մենք գործ ունենք դատարկ քաղաքական վերջնագրերի հետ, որը շատ տխուր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ Բրյուսելից Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին նամակ էր ուղարկվել։ Այն պարունակում է ութ առաջարկ, որոնք Թբիլիսին պետք է կատարի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պահպանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի