ԵՄ-ն Վրաստանից պահանջում է չեղարկել վիճահարույց օրենքները և ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը․ Բրյուսելի նամակը Թբիլիսիին

Լուրեր

16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Բոլորը

Հրապարակվել է Բրյուսելից Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին ուղղված նամակի բովանդակությունը։ Այն պարունակում է ութ առաջարկ, որոնք Թբիլիսին պետք է կատարի՝ ԵՄ-ի հետ առանց  ռեժիմը պահպանելու համար։

1․Ապահովել և աջակցել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը, ներառյալ՝ միավորումների, հավաքների և խոսքի ազատությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հանրային  գործերին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը։

2․Չեղյալ համարել ցանկացած օրենսդրական ակտ, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հակասել խտրականության արգելքի սկզբունքին և չհամապատասխանել եվրոպական ու միջազգային չափանիշներին։ Մասնավորապես, չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏ+ անձանց իրավունքները լիովին ապահովելու համար։

3․Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը այն երրորդ երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա ԵՄ մուտք գործելու համար, հատկապես այն երկրների նկատմամբ, որոնք անկանոն միգրացիայի կամ ԵՄ-ի համար անվտանգության սպառնալիքներ են ներկայացնում։

4․Ուժեղացնել անհիմն ապաստանի դիմումների և ԵՄ երկրներում անօրինական մնալու թիվը նվազեցնելու միջոցառումները, ներառյալ միգրանտների թիրախային խմբերի համար առանց վիզայի ճանապարհորդության կանոնների վերաբերյալ տեղեկատվական արշավները, ինչպես նաև սահմանային վերահսկողության ուժեղացումը։

5․Ստեղծել Ակտիվների վերադարձման գրասենյակ և Ակտիվների կառավարման գրասենյակ, և շարունակել ջանքերը ակտիվները բացահայտելու, առգրավելու, կառավարելու, բռնագրավելու և օտարելու ուղղությամբ։

6․Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ինչպես նաև նրանց տրամադրել համապատասխան ռեսուրսներ՝ կենտրոնանալով բարձր մակարդակի կոռուպցիայի դեպքերի քննության, քրեական հետապնդման և վարույթի վրա։

7․Փոփոխություններ մտցնել «Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքում՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները, մասնավորապես՝ դրա արդյունավետ անկախության, քաղաքական չեզոքության և լիազորությունների ընդլայնման առումով։

8․«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը համապատասխանեցնել ԵՄ օրենսդրությանը։

Փաստաթուղթը ստորագրել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Բեատե Գմինդերը։ Նշվում է, որ նամակի պատճեններն ուղարկվել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին և Վրաստանում Եվրոպական Միության դեսպան Պավել Գերչինսկիին։

Նամակում ընդգծվում է, որ վիզաների ազատականացման կասեցման մեխանիզմի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը իրականացնում է վիզաների ազատականացման համաձայնագրից բխող պահանջների կատարման լիարժեք գնահատում այն երրորդ երկրների համար, որոնք ավարտել են համապատասխան երկխոսությունը։

Բրյուսելը նշում է, որ Վրաստանի կառավարության կողմից գործողությունների բացակայության պատճառով «2025 թվականի հունվարին Եվրամիությունը որոշել է մասամբ կասեցնել ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և չեղարկել դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար վիզային ազատումը»։

«Այդ ժամանակից ի վեր ԵՄ 12 անդամ պետություններ վիզայի պահանջներ են մտցրել Վրաստանի կողմից տրված նման անձնագրերի տերերի համար։ Այլ պետություններ շարունակում են միանալ դրանց։ Խնդրում եմ Ձեզ տեղեկացնել Հանձնաժողովին առաջարկությունների իրականացման գործում գրանցված առաջընթացի մասին և, եթե դեռևս համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, ձեռնարկել դրանք՝ փաստաթղթում բարձրացված բոլոր հարցերը լուծելու համար։ Ես ակնկալում եմ, որ Վրաստանի իշխանությունները կարձագանքեն կառուցողական և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ Հանձնաժողովի առաջարկությունները լիովին կատարելու համար։ Հաջորդ գնահատումը կիրականացվի Վիզայի դադարեցման  մեխանիզմի հաջորդ զեկույցի շրջանակներում։ Հետագա չկատարման դեպքում Եվրոպական հանձնաժողովը կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել փոփոխված Վիզայի կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն, ներառյալ կասեցման մեխանիզմի ակտիվացումը»,-ասվում է նամակում։

Վրաստանի ԱԳ նախարարին ուղղված նամակում առաջարկությունների իրականացման կոնկրետ ամսաթիվ նշված չէ, սակայն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նախորդ օրը հայտարարել էր, որ դա կլինի օգոստոսի վերջը։

Բացի այդ, Բրյուսելում ԵՄ դեսպան Վախթանգ Մախարոբլիշվիլիին ուղղված Բեատե Գմինդերի մեկ այլ նամակում խնդրանք կա՝ «Հանձնաժողովին տեղեկացնել այս առաջարկությունների կատարման մասին մինչև օգոստոսի վերջը»։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական  խմբագիր Ռիկարդ Իոզվյակը հրապարակել է  Մախարոբլիշվիլիին ուղղված նամակը՝ գրելով. «Ահա ճիշտ նամակը, որը ԵՄ-ն ուղարկել է Վրաստանին՝ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցման վերաբերյալ։ Այնտեղ նշված է մինչև օգոստոս ժամկետ։ Վրացական լրատվամիջոցներին տրամադրված փաստաթուղթը միայն նախագիծն էր»։

Ավելի վաղ Կայա Կալլասը հաստատել էր, որ քննարկվում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման հնարավորությունը քննարկվում է՝ երկրի ժողովրդավարական զարգացման «լուրջ հետընթացի» պատճառով։ Նա նաև նշել էր, որ Վրաստանին նամակ  է ուղարկվելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի