ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման հնարավորությունը․ Թբիլիսիին նամակ կուղարկվի

Լուրեր

06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հաստատել է, որ քննարկվում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման հնարավորությունը քննարկվում է՝ երկրի ժողովրդավարական զարգացման «լուրջ հետընթացի» պատճառով, փոխանցում է Эхо Кавказа-ն։

«Մենք լուրջ հետընթաց ենք տեսնում Վրաստանում, և մենք կքննարկենք, թե ինչ այլ բան կարելի է անել։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի  դադարեցումը և այլ միջոցառումներ, որոնք կարող են փոխել Վրաստանի կառավարության հաշվարկները»,- Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ ասել է Կալլասը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստել է միջոցառումների ցանկ՝ ի պատասխան ցուցարարների, այդ թվում՝ երիտասարդների նկատմամբ կայացված «անհամաչափ դատավճիռների»։ Կալլասը շեշտել է, որ սա վկայում է դատական համակարգի խնդիրների մասին, որը, ըստ նրա, ռեպրեսիվ ապարատի մաս է կազմում։

Նա նաև հաստատել է, որ նոր պատժամիջոցների փաթեթում ներառված են վրացի երկու դատավորների անուններ։ Կալլասի խոսքով՝ ԵՄ-ում նախկինում էլ են եղել տարաձայնություններ պատժամիջոցների վերաբերյալ, բայց քննարկումները կշարունակվեն։

Հիշեցնենք, որ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներին։

«Այսօր Վրաստանին նամակ կուղարկվի առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ։ Վրաստանն ուներ որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարեր։ Եթե այդ պայմանները չկատարվեն նշված ժամկետում, մենք ստիպված կլինենք դադարեցնել առանց վիզայի ռեժիմը»,- հավելել է Կալլասը՝ չնշելով նամակում նշված ժամկետը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ դա այս տարվա հոկտեմբերն է։

Ավելի վաղ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ առանց վիզա ռեժիմի հնարավոր դադարեցման մասին խոսակցությունները «շանտաժ» և «սպառնալիք» են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի