ՌԴ-ում տուգանք կսահմանվի համացանցում «ծայրահեղական նյութեր» որոնելու համար

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավորներն աջակցել են «ակնհայտ ծայրահեղական նյութերի որոնման և դրանց հասանելիություն ստանալու», այդ թվում՝ VPN սերվիսների օգտագործման համար տուգանքներ սահմանող օրենսդրական փոփոխությանը, գրում է Meduza-ն։

Փոփոխությունը ներկայացվել է հուլիսի 14-ին՝ «տրանսպորտային և բեռնափոխադրման գործունեության ոլորտում որոշակի իրավախախտումների համար վարչական պատասխանատվության խստացման» վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցման համար։ Հեղինակներն առաջարկել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացնել նոր՝ 13.53 հոդված՝ «Ակնհայտ ծայրահեղական նյութերի որոնում և դրանց հասանելիություն, ներառյալ՝ տեղեկատվական ռեսուրսներին, տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերին մուտք գործելու համար ծրագրային և սարքային միջոցների օգտագործումը, որոնց հասանելիությունը սահմանափակված է»։

«Ծայրահեղական նյութերի դիտավորյալ որոնման» համար առաջարկվում է կիրառել վարչական տուգանք՝ երեքից հինգ հազար ռուբլու չափով։ VPN ծառայությունների գովազդի համար մինչև 500 հազար ռուբլի տուգանք սահմանելու մասին փոփոխությունը նույնպես ավելացվել է։

Համապատասխան փոփոխություններ են նախատեսվում կատարել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 14.3 հոդվածում (գովազդային օրենսդրության խախտում):

Առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 50-80 հազար ռուբլով VPN ծառայությունների գովազդ տարածելու համար, պաշտոնատար անձանց՝ 80-150 հազար ռուբլով, իսկ իրավաբանական անձանց՝ 200-500 հազար ռուբլով: Պետդուման նաև ընդունել է փոփոխություն, որով հանցագործության կատարումը ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք VPN ծառայությունների օգտագործմամբ:

Փոփոխությունը քննադատության է ենթարկվել, մասնավորապես, Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի և «Անվտանգ ինտերնետ» լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինայի կողմից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ծայրահեղական նյութեր» որոնելու համար տուգանք սահմանելու առաջարկը պահանջում է ավելի մանրամասն բացատրություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի