ՀՀ արդարադատության նախարարը հիվանդանոցում տեսակցել է կալանավորված մոր 8 ամսական երեխային

Լուրեր

28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հուլիսի 16-ին այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական երեխային, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ:

«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: Սիրելիներ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով: Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։

Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ 3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը վերջին օրերին սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից էր։ Մինչ այս էլ ամբաստանյալն ուշագնաց էր եղել դատարանի դահլիճում։ Դատարանը, փաստացի, մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ ոչ միայն ամենախիստ, այլև ամենաերկարաժամկետ՝ եռամսյա կալանքն է սահմանել։