Հնարավոր չէ՞ հակադարձել առանց «դոմփելու» բառապաշարի․ Փաշինյանը՝ իր խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը, պաշտոնապես եկեղեցու սպասավորը, գրառում է կատարում, որ ՀՀ վարչապետը թլպատված է։ Սա նշանակում է, որ վարչապետը սուտ էր ասում, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է կամ, ընդհանրապես, քրիստոնյա է։ Ես ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ քննարկումը դադարի»,- անդրադառնալով FactorTV-ի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ն մասնավորապես հետաքրքրվել էր. «Վերջին երկու ամիսներին Ձեր կիրառած բառապաշարը, որը ուղիղ եթերում կրկնելը, մեղմ ասած, դժվար է, տարակուսանք է առաջացնում մարդկանց մոտ․ «դոմփելուց» մինչև սեփական սեռական օրգանը ցուցադրելու պատրաստակամություն։ Անգամ Ֆեյսբուքը Ձեր գրառումն արգելափակեց՝ այն հակաէթիկական համարելով։ Դեռահասների ծնողները մտահոգված են, թե ինչ են սովորում իրենց երեխաները Հայաստանի վարչապետից, որը միաժամանակ կրթվելու կոչեր է անում։ Հնարավոր չէ՞ պայքարել ընդդիմախոսների կամ քաղաքական հակառակորդների դեմ՝ առանց հայհոյախոսության և ատելության խոսքի»։

Փաշինյանի խոսքով՝ ինքը հանրության առաջ պատրաստ է պաշտպանել իր հոգևոր բարեպաշտությունը.

«Ինչո՞ւ ոչ ոք հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդուն չի հարցնում՝ Դուք ծառայության մեջ եք, վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք, բա հայորդաց երկրի երեխաները ձեզնից ի՞նչ են սովորելու։ Որ վերջին հայհոյանքներն են ասում վարչապետի հասցեին, ես այդ ժամանակ երկրի ղեկավա՞րը չեմ, հենց սկսում եմ ինձ պաշտպանել՝ ասում են՝ վա՜յ երկրի ղեկավարն էս ի՜նչ ա ասում։ Երբ վարչապետի օրգանների հետևից են ընկնում, ես այդ ժամանակ երկրի ղեկավար չեմ, երբ այնպիսի փաստարկ եմ բերում, որ այլևս հարցեր չլինեն, ասում եք՝ բա երեխաներն ինչ պետք ա սովորե՞ն»։

Մանրամասները՝ տեսանյութում։