«Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար». Մխիթար Հայրապետյան

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ:

Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: «Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Սա թվով 24-րդ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն է: Նախորդ անգամ, երբ ՀՀ անկախության տոնին նվիրված ցուցահանդես այցելեցի, հիմնական խնդիրները, որ բարձրաձայնվում էին սիրիահայերի կողմից, կապված էին տաղավարների վարձակալության հետ: Սիրիահայերն ինձ խնդրեցին որևէ լուծում գտնել: Եվ մենք անմիջապես բանակցություններ սկսեցինք «Տաշիր Սթրիթ»-ի հետ, հաջողվեց գալ համաձայնության»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Նա հավելեց, որ շուրջ 4 տասնյակ սիրիահայերի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում կտրամադրվեն տաղավարներ մեկ տարի ժամկետով, վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար դրամ: Այս ամենը Մխիթար Հայրապետյանը համարեց քայլ առաջ:

«Մենք մեր լավագույնն անում ենք, որ սիրիահայերն ինտեգրվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք: Մեր առաջնահերթություններից է այն, որ կարողանանք հստակեցնել՝ ինչ հարկային արտոնություններ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Առհասարակ, սիրիահայերի հիմնախնդիրները մշտապես սփյուռքի նախարարության խոշորացույցի տակ եղել են ու կմնան»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարն ու առանձնացրեց կրթական, բնակարանային, աշխատանքի ապահովման խնդիրները: