Անգամ ծանր հիվանդներին կկարողանանք արդեն տեղում օգնություն ցուցաբերել. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.10.2018 | 13:06Հայաստանի շտապօգնության մեքենաների պարկը համալրվեց 200 նոր մեքենայով: Դրանք անհատույց մեր երկրին է տրամադրել Չինաստանի կառավարությունը՝ Հայաստանի առողջապահության նախարարության և Չինաստանի առևտրի նախարարության միջև օգոստոսին ստորագրված համաձանագրի շրջանակում:
Նոր մեքենաները, որոնցից 65-ը ռեանիմոբիլ են, հագեցած են ժամանակակից սարքերով և օժանդակ պարագաներով: Դրանք կբաշխվեն ամբողջ հանրապետությունում:
«Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: