Ռադան երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության ու զորահավաքի ժամկետը

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրում ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգել է երեք ամսով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Ռազմական դրության երկարաձգման օգտին քվեարկել է 320 պատգամավոր, դեմ՝ 1-ը՝ «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից Ալեքսեյ Գոնչարենկոն, քվեարկությանը չի մասնակցել 16 պատգամավոր։

Զորահավաքի ժամկետի երկարաձգման օգտին քվեարկել է 304 պատգամավոր, դեմ է եղել Ալեքսեյ Գոնչարենկոն, իսկ ձեռնպահ՝ «Ժողովրդի ծառա» խմբակցությունից Գեորգի Մազուրաշուն։

Ռազմական դրությունն ու զորահավաքն Ուկրաինայում երկարաձգվում են 16-րդ անգամ։ Դրանք առաջին անգամ սահմանվել են 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։

Ուկրաինայում ռազմական դրության ժամանակահատվածում, ի թիվս այլ բաների, չեն կարող ընտրություններ անցկացվել: Ուկրաինայում չեն անցկացվել 2023 թվականի հոկտեմբերին նախատեսված Ռադայի պատգամավորների ընտրությունները և նախագահական ընտրություններ, որոնք խաղաղ պայմաններում պետք է կանցկացվեին 2024 թվականի մարտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի