ԵՄ-ն բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ապահովման ՀՀ-ի ջանքերը՝ Ադրբեջանի հետ բանակցություններն ու Թուրքիայի հետ կարգավորման քայլերը․ Կոշտա

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Կարևոր հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև զարգացող գործընկերությունը վերահաստատելու համար։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգին: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- նշել է Կոշտան։

Ըստ նրա՝ վերջերս համաձայնեցված ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգը նոր գլուխ է բացում հարաբերություններում՝ խթանելով տարածաշրջանային և տնտեսական ավելի սերտ կապերը։

«Մենք անհամբեր սպասում ենք, որ Հայաստանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին»,- հավելել է Կոշտան։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եռակողմ հանդիպման վերաբերյալ ևս գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Հաճելի է Ձեզ կրկին Բրյուսելում տեսնել։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Քանի որ մեր կապերը սերտանում են ավելի, քան երբևէ, ԵՄ-ի Դիմակայունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի