Գերմանիան Ուկրաինային TAURUS հրթիռներ չի մատակարարի

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի գերմանա-շվեդական TAURUS թևավոր հրթիռներ, չնայած Ռուսաստանի կողմից օդային հարձակումների ավելացմանը և Կիևի կողմից կրկնակի խնդրանքին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Financial Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մի քանի անգամ հասկացրել էր, որ բաց է Կիևին TAURUS թևավոր հրթիռներ մատակարարելու գաղափարի համար։

Իր հերթին, Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ նման քայլը կհամարի որպես Գերմանիայի կողմից պատերազմի մեջ մտնել՝ պնդելով, որ միայն գերմանական զինված ուժերն են ի վիճակի շահագործել այս զենքի համակարգը։

Հուլիսի 1-ին Maischberger հաղորդման ժամանակ, սակայն, Մերցը հայտարարել է, որ եթե TAURUS հրթիռները տեղափոխվեն Ուկրաինա, դրանք կվերահսկվեն ոչ թե գերմանացի, այլ ուկրաինացի զինվորականների կողմից։

Ակնկալվում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը հուլիսի 14-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Գերմանացի գործիչը FT-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ այդ հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել Եվրոպային ամերիկյան ռազմական աջակցության «ճանապարհային քարտեզը»։

Զրույցի մեկ այլ թեմա պետք է լինի Ուկրաինան և Patriot ՀՕՊ համակարգերի հարցը։ Բեռլինն արդեն Կիևին փոխանցել է իր 12 ՀՕՊ համակարգերից երեքը։ Այժմ Գերմանիայում մնացել է միայն 6 Patriot համակարգ, ասել է Պիստորիուսը հարցազրույցում։ Երկու համակարգ փոխանցվել է Լեհաստանին օգտագործման համար, մեկ այլ համակարգ անհասանելի է, քանի որ այն անընդհատ կա՛մ սպասարկման է ենթարկվում, կա՛մ մասնակցում է զորավարժությունների։

«Սա իսկապես շատ քիչ է, հատկապես, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այն նպատակները, որոնց մենք պատրաստվում ենք հասնել։ Մենք ավելին չենք կարող տալ»,- դժգոհել է Բորիս Պիստորիուսը։

Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստվում է Փիթ Հեգսեթի հետ քննարկել անցյալ ամիս իրեն արված առաջարկը, որ Գերմանիան ԱՄՆ-ից գնի երկու Patriot համակարգ՝ Ուկրաինային մատակարարելու համար։

Հուլիսի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ ԱՄՆ-ում արտադրված որոշ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, գտնվում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ։ Նրա խոսքով՝ նման զենքերը կարող են ուղարկվել Ուկրաինա, մինչդեռ եվրոպական երկրները կգնեն փոխարինողներ ԱՄՆ-ից։

«Կարելի է ինչ-որ բան շատ ավելի արագ տեղափոխել, օրինակ, Գերմանիայից Ուկրաինա, քան պատվիրել այն գործարանից (ԱՄՆ-ում) և հասցնել այնտեղ»,- հայտարարել էր պետքարտուղարը Մալայզիա կատարած այցի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի