ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային ԱԹՍ-ներով ու հրթիռներով․ Դնեպրոպետրովսկի ու Սումիի մարզերում կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 14-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա չորս C-300/400 զենիթային կառավարվող հրթիռներով, 136 հարվածային թռչող սարքերով ու ԱԹՍ-իմիտատորներով։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։

Ուկրաինական զինվորականների նախնական տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով 8:30-ի դրությամբ ՀՕՊ ուժերը երկրի հյուսիսում, արևելքում և կենտրոնում խոցել են 61 անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, 47 անօդաչու թռչող սարքի իմիտատորներ անհետացել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով։

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկի շրջանի Դնեպրովսկոյե գյուղում վիրավորվել է երեք մարդ՝ 51-ամյա տղամարդ և երկու 13-ամյա աղջիկներ։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, տղամարդու վիճակը ծանր է, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհվել է երեք տուն, երկու ավտոտնակ, չորս օժանդակ շինություն և անտառը։ Յոթ մեքենա ոչնչացվել է, ևս չորսը՝ վնասվել։

Սումիի մարզի Շոստկա շրջանում անօդաչու թռչող սարքերի և կառավարվող ավիառումբերի հարձակման հետևանքով զոհվել է երկու տղամարդ՝ 50 և 55 տարեկան, վիրավորվել՝ 4 անձ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ զոհերը հարձակման ժամանակ փողոցում են եղել և տեղում մահացել են ստացած վնասվածքներից։ Նա նշել է, որ Շոստկա քաղաքում վնասվել են 30 բազմահարկ, մասնավոր տներ և ոչ բնակելի շենքեր։ Ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ, վերացվում են հետևանքները, պարզվում են ավերածությունների ծավալները։

Սումի համայնքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Գրիգորովի խոսքով՝ վնասվել են ոչ բնակելի շենքեր, ոչ ոք չի տուժել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի