Կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ. երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մարդիկ, ունենալով քրոնիկ հիվանդություն եւ հաշմանդամության կարգ, ստանում են թոշակ, ինչը հետագայում փաստացի խանգարում է կենսաթոշակ ստանալու գործին: Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ եւ դեղեր գնել, թե՞ տարիքային թոշակ՝ ապրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ:  Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ»: Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվանդության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: