Հանրահավաքի մասնակից արցախցիներին հրավիրել են ոստիկանություն. Գեղամ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
Բոլորը

Հանրահավաքից առաջ արցախցիներին ոստիկանության տարբեր բաժիններ հրավիրելու դեպքեր են եղել, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Գիտեմ` ոստիկանության բաժին են հրավիրել ակտիվիստներին՝ նրանց հետ զրույց ունենալու նպատակով: Նման բաներ են եղել, ինձ չեն հրավիրել, բայց իմ գործընկերներին հրավիրել են: Դա պայմանավորված է Հայաստանում տիրող ռեպրեսիվ մթնոլորտով»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ իրենք ավելի վաղ 12 պահանջներից բաղկացած թուղթ են ներկայացրել Հայաստանի կառավարությանը, սակայն միայն սոցիալական հարցերին է ընթացք տրվում։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանության արցախցիների իրավունքների:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից տեղակացրել են, որ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մանյա Պողոսյան