Արցախցիների հանրահավաքը հանուն իրենց իրավունքների պաշտպանության. ՈՒՂԻՂ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Ազատության հրապարակում մեկնարկել է արցախցիների հանրահավաքը՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների:

Ավելի վաղ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ հուլիսի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն` բարձրաձայնելով իրենց իրավունքների և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր:

«Մեր պահանջագրի 12 կետերն անփոփոխ են, հիմա ավելի քան հաստատակամ ենք ու վերջնական որոշել ենք, որ պայքարը շարունակվում է։ Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև գոնե մինիմում մեր պահանջները չկատարվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից նաև հայտնում են, որ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ «Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները` ոստիկանության հետ համագործակցությամբ մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքների պաշտպանության համար»,- հայտարարում են խորհրդից:

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված արցախցիները հունիս ամսվա համար այլևս չեն ստանա 40-հազարական դրամ աջակցությունը. կառավարության որոշմամբ՝ աջակցության ծրագրերը կուղղվեն միայն սոցիալապես խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցողներին, անչափահասներին, ծերերին։

Ավելի վաղ, կառավարությունն արցախցիներին առաջարկել էր Ազատության հրապարակից հանել վրանները՝ խոստանալով ևս երկու ամսով՝ ապրիլ և մայիս ամիսների համար երկարաձգել աջակցության ծրագիրը: Հունիսի 1-ից մեկնարկել է սոցաջակցության նոր կարգը, այդ ծրագիրն, ըստ արցախցիների, բազմաթիվ խնդիրներ ունի, շատերը չեն կարողանում այն լրացնել։

Արցախցիները շարունակում են պնդել, որ աջակցությունները պետք է շարունակվեն՝ մինչև յուրաքանչյուր ընտանիք ապահովվի սեփական բնակարանով:

Մանրամասները՝ տեսանյութում

Մանյա Պողոսյան