Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրանական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը Բնակչության համաշխարհային օրվա շրջանակներում ներկայացրել է աշխարհի և Հայաստանի բնակչության միտումների վերաբերյալ համառոտ տեղեկագիր։

Ինչպես տեղեկանում ենք ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, 2025 թ․ Բնակչության համաշխարհային օրվա թեման է «Երիտասարդներին հնարավորություն տալ ստեղծելու իրենց ուզած ընտանիքները արդար և հույսով լի աշխարհում»։ Այն անդրադառնում է  ծնելիության մակարդակի նվազման իրական խնդրին, ինչի արդյունքում, ինչպես փաստում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) «Աշխարհի բնակչությունը» 2025 թ․ զեկույցը, շատ մարդիկ, հատկապես երիտասարդները, չեն կարողանում ունենալ իրենց ցանկացած թվով երեխաները։ Աշխարհի 14 երկրներում ավելի քան 14,000 մարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք ավելի շատ երեխաներ կուզենային ունենալ, բայց չեն ունենում հիմնականում սոցիալական, տնտեսական, առողջական խոչընդոտների պատճառով։

«Այդ առումով շատ կարևոր է, որ առաջնահերթություն տրվի երիտասարդների կարիքներին և ձայներին, ապահովվի նրանց իրավունքների պաշտպանությունը, ինչը առանցքային է կայուն զարգացման, խաղաղության և մարդկային արժանապատվության ապահովման համար: Քանի որ երիտասարդները կարիք ունեն ոչ միայն ծառայությունների, այլև հույսի, կայունության և արժանի ապագայի»,- նշված է տեղեկագրի մեջ:

Աշխարհի բնակչության միտումները

Աշխարհի բնակչության թվի աճի համար հարյուր հազարավոր տարիներ պահանջվեցին մինչև 1 միլիարդ, ապա ընդամենը 200 տարի անց այն յոթնապատկվեց։ 2030 թվականին այն կաճի մինչև մոտ 8.5 միլիարդ, 2050 թվականին՝ 9.7 միլիարդ, իսկ 2100 թվականին՝ 10.9 միլիարդ, այնուհետև կսկսի նվազել։

Տեղեկագրի համաձայն՝ ոչ վաղ անցյալում ծնելիության մակարդակի և կյանքի տևողության հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ 1970-ականների սկզբին կանայք միջինը ունենում էին 4.5 երեխա, իսկ 2015 թվականին աշխարհում ծնելիության գումարային գործակիցն արդեն նվազել էր մինչև մեկ կնոջ հաշվով 2.5 երեխայից էլ ցածր։ Միևնույն ժամանակ, աշխարհում կյանքի միջին տևողությունն աճել է՝ 1990-ականների սկզբի 64.6 տարուց 2019 թվականին հասնելով 72.6 տարվա։

Արդյունքում, հասարակությունների կառուցվածքին աննախադեպ փոփոխություն է սպասում՝ տարեցների մեծ, իսկ երիտասարդների փոքր մասնաբաժին և, հնարավոր է, ավելի փոքրաթիվ աշխատուժ։

Բացի այդ, աշխարհում նկատվում է ուրբանացման բարձր աստիճան և արագացող միգրացիոն հոսքեր։ 2007 թվականն առաջին տարին էր, երբ քաղաքային բնակչությունը գերազանցեց գյուղական վայրերի բնակչությանը։ Մինչև 2050 թվականը, աշխարհի բնակչության մոտ 66 տոկոսը կապրի քաղաքներում։

Տեղեկագրում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բնակչությանը: Նշվում է, որ Հայաստանում քաղաքային բնակչությունը մոտ 1.8 անգամ գերազանցում է գյուղական բնակչությանը։

Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 3 միլիոն 75 հազար մարդ՝ մոտավորապես 84,000–ով ավել, քան 2024 թ․-ին (ՀՀ ՎԿ)։ Կանխատեսման միջին սցենարով, այլ հավասար պայմաններում, 2050 թ․-ին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտավորապես 2 միլիոն 373 հազար։

Կանխատեսվում է, որ Հայաստանի բնակչության կառուցվածքն էապես կփոխվի՝ նշանակալիորեն կաճի տարեց բնակչության մասնաբաժինը։

2018-2023 թվականներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը` ծնելիության գործակիցը՝ հասնելով 1.9–ի: Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների 60%–ից ավելին երեխա չունի։ Մոտ 16%-ն ունի երկու երեխա, մոտ 15%-ը՝ մեկ երեխա։ Երեք և ավել երեխա ունի մոտ 7%–ը (ՀՀ ՎԿ)։ Մինչդեռ Հայաստանում զույգերն ամենաշատը ցանկանում են ունենալ երեք երեխա (ՄԱԲՀ)։

«Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել տնտեսական (դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք), սոցիալական, առողջապահական, ինստիտուցիոնալ և այլ խոչընդոտները, որոնք խանգարում են հատկապես երիտասարդներին ունենալու այնքան երեխա, որքան ուզում են»,- շեշտվում է տեղեկագրում:

Բնակչության համաշխարհային օրը, որը նպատակ ունի աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել բնակչության հարցերի հրատապության և կարևորության վրա, սահմանվել է 1987 թվականի հուլիսի 11-ին նշված «Հինգ միլիարդի օրվա» առաջացրած հետաքրքրության արդյունքում։ Ամրագրվելով Միավորված Ազգերի Գլխավոր ասամբլեայի 45/216 բանաձևով, այն առաջին անգամ նշվել է 1990 թվականին՝ ավելի քան 90 երկրում։