Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում մի շարք «տուժողներ» են ցուցմունք տվել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Զեյնալ Աղաևը դատավարությանը առաջին անգամ մասնակցող «տուժողներին» բացատրել է օրենքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Նիստի ընթացքում «տուժող» Վուգար Էմինովը պատմել է, թե 1994 թվականին վիրավոր վիճակում գերի է ընկել Գյուլուջա գյուղում։ Նա ասել է, թե սկզբում իրեն տարել են Ստեփանակերտ, ապա՝ Շուշի և պահել բանտում։ Գերության ընթացքում նա, իբր, «դաժան տանջանքների է ենթարկվել, ամեն օր ծեծել են ռետինե մահակով և ամրանով, նաև տանջել էլեկտրաշոկերով»։

Պետական ​​մեղադրող Վյուսալ Աբդուլլաևի հարցին ի պատասխան՝ նա ասել է, թե իր հետ պահվող որոշ գերիներ, իբր, մահացել են «խոշտանգումների հետևանքով»: Նա գերությունից ազատ է արձակվել 1995 թվականին:

Ցուցմունք են տվել մի շարք այլ «տուժողներ» ևս։ Նրանք նաև պատասխանել են հայ գերիների, նրանց պաշտպանների և իրենց ներկայացուցիչների հարցերին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի