Սիսեռով «խաղալի՞ք», թե՞ մարտական նռնակ․ ինչ են գտել դաշնակցականների տներից, 7 ձերբակալված կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
14.06.2026 | 13:35
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած անձին․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
14.06.2026 | 13:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.06.2026 | 12:56
Ուժեղ պտտահողմեր են դիտվել Մարտունիում և Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
14.06.2026 | 12:27
Վթարային ջրանջատում Արմավիրում և Արարատում
14.06.2026 | 12:14
Յայա Տուրեն դարձել է Տիգրան Բարսեղյանի մարզիչը
Բոլորը

Իրավապահներն այսօր առավոտյան խուզարկում էին ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գեղամ Մանուկյանի: Խուզարկությունների արդյունքում առգրավվել է պատգամավորի հեռախոսը, իսկ որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել։

«Ոչ մի բան չգտան, սկսեցին մանրամասն թղթերս նայել, 90-ականներիս գրառումները, դիպլոմային աշխատանքս, շատ անակնկալ առանձին հրավիրեցին բալկոն ու հեռախոսս փորձեցին խլել, քաշքշուկ եղավ, բայց շատ էին, կարողացան տանել»,- մանրամասնեց պատգամավորը։

Երևանի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը տեղի ունեցածը քաղաքական պատվեր որակեց՝ հայտարարելով, որ նաև տարել են իր նեթբուքն ու երեխաների կնունքի տեսաերիզը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտարարեց, որ Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

Քննչական տեղափոխված Տարոն Մանուկյանի և դաշնակցական մյուս երիտասարդների փաստաբաններին թույլ չէին տալիս մտնել շենք և տեսակցել իրենց պաշտպանյալների հետ։ Շուրջ 3 ժամ սպասելուց հետո փաստաբանները որոշեցին հեռանալ՝ հայտարարելով, որ այստեղ անելիք չունեն։

«Սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,- նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Մինչ փաստաբանները կհեռանային՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց առավոտյան տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։ Ըստ ՔԿ-ի՝ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստության թեմայով։
Հայտնաբերվել է էլեկտրական դետոնատոր, որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

Փաստաբանները պնդում էին՝ ՀՅԴ-ական երիտասարդների տներում կատարված խուզարկությունների ժամանակ առգրավվել են օրինական զենքեր, «Սթրայքբոլ» խաղի պարագաներ։

Քննչական կոմիտեի ներկայացրած նռնականման առարկան նախատեսված է «Սթրայքբոլ» խաղի համար, դրա մեջ սիսեռի հատիկներ են՝ իրենց հերթին պաշտոնական պարզաբանում տարածեցին ՀՅԴ-ից։ Գերագույն մարմնից պնդում են՝ խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել, առգրավված բոլոր զենքերն օրինական են։

Շատ չանցած հետևեց ՔԿ-ի պատասխանը․ առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները նույնպես ռազմամթերք են։

Այս իրադարձությունների ֆոնին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի քանի հաղորդագրություն տարածեց։ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ամբողջ գործընթացը:

Ըստ Անահիտ Մանասյանի՝ վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով դատական ակտի բացակայության պայմաններում կասկածանքը որպես հաստատված փաստ է ներկայացվում հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան