Ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
10.07.2025 | 10:50Այսօր վաղ առավոտյան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից տեղեկացրել էին, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում խուզարկություններ են կատարվել։