Ադրբեջանի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպել են Աբու Դաբիում. համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբու Դաբիում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ զրույցի ընթացքում ընդգծվել է՝ «Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամության ու եղբայրության վրա հիմնված հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ տնտեսական և առևտրային համագործակցությունը զարգանում է»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, նշվել է երկու երկրների միջև էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում հաջող համագործակցությունը, քննարկվել են այդ ոլորտում հեռանկարային նախագծերը։ Գոհունակություն է հայտնվել SOCAR-ի և ADNOC-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Masdar ընկերության միջև վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գրավյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի կարևորությանը, նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների բարձր ներկայացուցչությունը այդ միջոցառմանը։

Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը»։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի