Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյանը` համախմբվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անձը և նրա հարաբերությունները «Հանրապետական» կուսակցության տարբեր դեմքերի և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ` բնական է, որ կա հնարավորություն նստելու, խոսելու քննարկելու։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու խոսակցություններին։

«Բայց կարծում եմ՝ դեռևս կարիք չկա իրադարձություններից առաջ ընկնել։ Եթե մենք խոսում ենք ինչ-որ պրոցեսի շուրջ համախմբվելու մասին, նախ դրա հիմքում առաջարկի գաղափարն է, այսինքն՝ ոչ թե անձանց, այլ գաղափարի շուրջ են համախմբվում։ Երկրորդը, նախ այդ ուժը պետք է ձևավորվի, հասկանանք՝ որ ուղղությամբ է շարժվում, հիմքում գաղափարական և ծրագրային առումով ինչ մոտեցումներ են և հասկանանք, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի ելքեր կան կամ չկան»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սամվել Կարապետյանը կալանավայրից հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում և «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու ժամանակը»։

Միլիարդատեր գործարարի խոսքով՝ պայքարը նպատակ ունի վերջ տալ մի շարք բացասական երևույթների, որոնց թվում նա նշել է «արժանապատվության վերականգնումը, արհեստական պառակտումը սփյուռքի հետ, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը»։

Թե ինչի մասին է խոսքը, ով է առաջնորդելու այդ պայքարը՝ Factor TV-ն երեկ այս հարցերն ուղղեց Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, որը սակայն ըստ էության չպատախանեց։

«Այդ մասին հանդես կգանք հայտարարություններով, բոլոր հարցերը, որ մտահոգում են մեր հանրությանը, կստանան պատասխաններ»,- ասաց Կարապետյանը և հեռացավ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան