Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերին՝ դրանք որակելով «անընդունելի»

Լուրեր

29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն «անընդունելի» է համարում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքերը Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա Իրանի դեսպանի ուշադրությանն է ներկայացրել՝ կոմյունիկեն, որը արտացոլում է գագաթնաժողովի արդյունքները, պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի ամփոփագրի ձևաչափով՝ «առանց անդամ պետությունների հետ լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության, ինչպես նախատեսված էր նախորդ գագաթնաժողովների պրակտիկայով և ինչպես նախապես համաձայնեցված էր անդամ պետությունների հետ, և տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքում»։

«Այս համատեքստում, Իրանի դեսպանի պնդումները Խանքենդիի (Ստեփանակերտի) կոմյունիկեի ենթադրյալ ընդունման և Իրանի կողմից նախապայմանների առկայության մասին չեն համապատասխանում իրականությանը: Դիվանագիտական ​​պրակտիկայում նախապայմանները կիրառվում են միայն բանակցությունների արդյունքում կայացված որոշումների նկատմամբ», – ասել է Հաջիզադեն՝ հավելելով

«Ճշմարտությունն այն է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որոնք նաև  Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են․ նրանք բոլորը  աջակցություն են հայտնել «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին իրենց հողերը արժանապատվորեն վերադառնալու իրավունքի հարցում՝ «Հայաստանի ներկայիս տարածքներից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևում, որն ընդունվել է Ստամբուլում հունիսի 21-22-ին կայացած ԻՀԿ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի բանակցությունների արդյունքում, ինչպես նաև դատապարտել են  Հայաստանի հրաժարումը ճանաչել այդ համայնքի իրավունքները»։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ստեփանակերտի կոմյունիկեն հղում է անում Իսլամական համագործակցության կազմակերպության այդ հռչակագրին, որն ընդունվել է կոնսենսուսով։

«Այս առումով, Իրանի դեսպանի՝ հայկական «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիա և կեղծավորություն»,-ասել է Հաջիզադեն։

Հավելենք, որ ՀՀ-ում  Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ՏՀԿ-ի Ստեփանակերտում կայացած  գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Թեհրանը  պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել  կազմակերպությանը այդ հայտարարության վերաբերյալ։

«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն։Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների գործընթացին և կարևորում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի դրույթները հաստատվել են երկու կողմերի կողմից։Մենք պաշտոնական գրությամբ մեր վերապահումները հայտնել ենք  «Տնտեսական համագործակցության կազմակերպությանը» այս հայտարարության վերաբերյալ»,- նշել էր Մեհդի Սոբհանին։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում կայացած ՏՀԿ գագաթնաժողովի կոմյունիկեում մասնակիցները վերահաստատել են, իբր, «ՀՀ-ից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի