«Չեմ սպասում հրաժարականին․ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ն հենց հիմա պիտի համաձայնություն հաստատեն»․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ չի համարում, որ «հրաժարականի ինստիտուտն է ամենալավը» և չի սպասում Փաշինյանի հրաժարականին:

«Արդեն կա հասարակության որոշումը, որը չի կարող չպարտադրի նաև հանրային համաձայնություն արդեն ԱԺ-ում։ Հակամարտության փուլն անցել ենք, ես վստահ եմ։ Վստահ եմ, որ այսօր ԱԺ-ում ներկայացված ուժերը այս կամ այն չափով հասարակություն են ներկայացնում։ Նրանք չեն կարող հասարակություն չներկայացնել, հակառակ դեպքում, ԱԺ-ն ո՞վ է, ի՞նչ է»,- ասաց Բլեյանը։

Ըստ նրա՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ում ներկայացված ուժերը պետք է կարողանան իրավական դաշտում, լրիվ բաց, տեսանելի, հասկանալի համաձայնության հասնել։ «Պիտի էդ համաձայնությունը հենց հիմա հաստատվի, որովհետև մենք ամեն ինչ անում ենք նոր որակի ԱԺ-ի ձևավորման համար»,- շեշտեց Բլեյանը։

Անգամ քիչ ժամանակի պարագայում, ըստ Բլեյանի, քաղաքական ու հասարակական ուժերը այսօր պետք է կոնսոլիդացվեն ու պատրաստվեն հանրային քննարկումների, նոր քաղաքական դաշտի ու Հայաստանի նոր կառավարման ձևավորմանը։ «Սկզբունքային չէ՝ երբ կլինի ԱԺ-ն։ Սկզբունքային է էն համատեղ աշխատանքը, որ որպես նոր հասարակություն մենք մեր բոլոր ինստիտուտներով, անհատներով, բոլորս միասին պիտի անենք, բոլորը պիտի մասնակցեն, որովհետև մենք ուզում ենք այլ որակի պետական կառավարում»,- ասաց Բլեյանը։

Ըստ Բլեյանի՝ Երևանի ավագանու ընտրությունը լավ փորձ է արդեն. «Էդքան էլ գոհ չեմ, ունենալով էդ փորձը, մենք չպիտի նույնը կրկնենք։ Դրա համար տրված ժամանակով պետք է գործենք, և էն մարդիկ, որոնք մտածում էին՝ առանց իրենց էդ խնդիրը հնարավոր է լուծվի, իրենք ակտիվանան, մտնեն նոր քաղաքական ուժեր, նոր նախաձեռնություններ, առավելագույնը պետք է անեն»։

Աշոտ Բլեյանը շեշտում է, որ փնթփնթալու ժամանակ այսօր ուղղակի չունենք։ «Երկու բան կա՝ կոլեկտիվ խորհրդատվություն կամ կոլեկտիվ անեծք, որով շատերը զբաղված են։ Ինչ-որ խմբեր կամ Նիկոլին սովորացնում են՝ ինչ անել կամ անիծում-փնովում են։ Երկուսն էլ անտեղի են, որովհետև շատ ավելի կարևոր է, որ քո գործողությունները, քո խոսքը ավելի հասցեական լինի, դառնա կոնկրետ գործողություն, տեղից ինչ-որ բան շարժի»,- ասաց Բլեյանը՝ հավելելով․ «Հո սրանով չավարտվե՞ց, վերջին ընտրությո՞ւնն է, իհարկե կարևոր է, բայց որ ամեն ինչ սրանից է կախված, ես դրան, կներեք, չեմ հավատում»։

Ինչ վերաբերում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի այսօրվա նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում, Բլեյանն ասաց․ «Ինչու՞ ոչ»՝ հավելելով, որ մենք չենք կարող պետական համակարգի շնորհիվ տարիներով պրոֆեսիոնալ դարձած կադրերին չօգտագործել։

Մանրամասները դիտեք Աշոտ  Բլեյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան