Հաջորդ շաբաթ Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն, կփոխվի նաև ԱՄՆ-ում երկրի դեսպանը. FT

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Հաջորդ շաբաթ Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխություններ, ինչպես նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոխարինում է սպասվում։ Այս մասին գրում է Financial Times-ը հղում անելով աղբյուրներին, որին վկայակոչում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է փոխարինել դեսպան Օքսանա Մարկարովային, որին հանրապետականները քննադատում են Դեմոկրատական ​​կուսակցության հետ մտերմության համար։ Նախագահները համաձայնել են, որ իրենց թիմերն առանձին կքննարկեն նրան փոխարվող թեկնածուներին։ Զելենսկին հույս ունի դեսպան նշանակել «մի մարդու, ով գիտի՝ ինչպես կնքել գործարքներ», ով «հասկանալի կլինի Սպիտակ տան և, միևնույն ժամանակ, Կոնգրեսի համար», լրատվամիջոցին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։

FT-ն գրում է, որ Մարկարովային փոխարինելու համար դիտարկվող թեկնածուների թվում են վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, մշակույթի նախարար Նիկոլայ Տոչիցկին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան: Այս բոլոր անունները նախկինում մամուլում հիշատակվել են:

Суспільне-ի տվյալներով`Զելենսկին արդեն տեղեկացրել է Մարկարովային նրան աշխատանքից ազատելու մտադրության մասին, բայց առաջարկել է մնալ թիմում։

Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Զելենսկիի՝ Փենսիլվանիա կատարած այցի վերաբերյալ, որտեղ նա այցելել էր զինամթերքի գործարան՝ «ամերիկացի հարկատուների հաշվին»։ Կոնգրեսի հանրապետականներն այն ժամանակ հայտարարել էին, որ այդ միջոցառումը Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավի մաս է կազմում և մեղադրել այցը կազմակերպած Մարկարովային ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ։ Հանրապետականներն այդ ժամանակ էին պահանջում նրա հեռացումը։

Ավելի վաղ էլ Bloomberg-ն էր հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի փոխարինման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի