Սեյրան Օհանյանը հարցաքննվում է
Հասարակություն
08.07.2025 | 17:58
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը երեկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, այժմ հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում: Այս մասին հայտնում է տեղում աշխատող Factor TV-ի թղթակիցը: Նա ՔԿ է հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրերին։
Նշենք, որ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես, Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Արփի Հակոբյան