Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Հասարակություն
08.07.2025 | 14:44
Factor TV-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Թե որ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով է Ծառուկյանը հրավիրվել, Կոմիտեից չմեկնաբանեցին։
FactorTV-ն փորձեց կապ հաստատել նաև Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Ռոզա Վարդանյան