Ա՛յ տղա, բա ուրիշ երեխաների մասին չէիր մտածում, երբ փորձում էիր ակեր պայթեցնել․ Հովհաննիսյանը՝ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«ԱԺ-ում իր ելույթի վերջում Արթուր Սարգսյանը հայտարարեց, թե որոշել է պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն գնալ իր 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին, բա ինչո՞ւ չէիր մտածում ուրիշ երեխաների մասին, երբ փորձել էր մեքենաների անիվները պատռել, ներկեր լցնել ավտոմեքենաների վրա: Չէիր մտածո՞ւմ, որ այդ մեքենաների մեջ կարող է քո ընկերոջ տղան լինի, քո հարազատը: Սա ևս մեկ ցուցիչ է, թե դուք ով եք ընդհանրապես»,- այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հոկտեմբերի 27, Մարտի 1, Լեռնային Ղարաբաղի հանձնում, նոյեմբերի 9, ահաբեկչական ակտի նախապատրաստում: Էս ամեն ինչի հետ, ոնց պտտվում ենք, առնչվում ենք, հնչում են հետևյալ անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն: Այս անունները դաջված են այս իրադարձությունների վրա:
Եվ հիմա այս մարդիկ, դեռևս ունենալով շունչ, փորձում են վերջին վատությունը անել Հայաստանին, և ահա իրավապահները հայտնաբերել են, և հուսանք՝ կանխել են այն չարիքը, որ սրանք պետք է բերեին մեր գլխին»,- նշեց նա։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։
Ավելի վաղ նիստում ելույթ ունեցավ Արթուր Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցում։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեղեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան